Главная » 2012 » Ноябрь » 17 » Ստեղծում ենք Wi-Fi Hotspot՝ օգտագործելով Wi-Fi ընդունիչ ունեցող համակարգիչ
 

00:42
Ստեղծում ենք Wi-Fi Hotspot՝ օգտագործելով Wi-Fi ընդունիչ ունեցող համակարգիչ
Եթե դուք ունեք սարքեր, որոնք ունեն Wi-Fi-ով ինտերնետ մուտք գործելու հնարավորություն, սակայն տանը չունեք Wi-Fi մոդեմ, ապա կարող եք օգտագործել այս ծրագիրը:

Ծրագիրը վերցնում է համակարգիչ մուտք գործող ինտերնետը (3G/4G/Wi-Fi/Ethernet և այլն) և տարածում այն Wi-Fi միջավայրում՝ օգտագործելով համակարգչի Wi-Fi ընդունիչը որպես հաղորդիչ:


1. Բեռնում ենք Connectify ծրագիրը այստեղից, տեղադրում ենք այն համակարգչի մեջ և ակտիվացնում՝ տեղադրելով փաթեթում եղած ակտիվացման կոդը:
2. Կբացվի այսպիսի պատուհան, որտեղ պետք է կատարեք անհրաժեշտ կարգավորումները՝
1-ին տողում գրում եք Hotspot-ի անվանումը:
2-րդ տողում գրում եք ծածկագիրը:
3-րդ տողում՝ համակարգիչ մուտք գործող ինտերնետի աղբյուրը: Տվյալ դեպքում՝ Ethernet միացում:
4-րդ տողում նշում եք Hotspot-ից դուրս եկող ինտերնետը: Տվյալ դեպքում՝ Wi-Fi միջավայր (կան նաև այլ միջավայրեր` Ethernet և այլն):
5-րդ տողում նշվում է տարածման տեսակները: Կարող եք նշանակել WEP կամ WPA2 ծածկագրերի տեսակներ, որից հետո միայն կակտիվանա 2-րդ տողը:

3. Սեղմում եք Start Hotspot կոճակը:

Վերջ: Wi-Fi Hotspot-ը պատրաստ է: Կարող եք ձեր բջջային հեռախոսից կամ պլանշետից մուտք գործել ինտերնետ:

Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Համակարգչային | comments: | Просмотров: 1272 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog