20:10 Տնային բնական դիմակներ մազաթափության դեմ | |
Դիմակ № 1
Երկու թեյի գդալ մեղրի վրա լցրեք երկու թեյի գդալ կռատուկի յուղ (репейное масло): Մանրակրկիտ խառնեք մինչեվ դառնա միատարր զանգված: Ստացված զանգվածին ավելացրեք երկու դեղնուց եվ կրկին խառնեք: Դիմակը քսեք գլխի մաշկին: Պարտադիր չէ այն քսել մազերի ամբողջ երկայնքով: Այդպես թողեք քառասուն րոպե, իսկ հետո լվացեք տաք ջրով:
Դիմակը պետք է կիրառել շաբաթական 1-2 անգամ: Բուժման ցիկլի տեվողությունը՝ 2-3 ամիս:
Արդյունքը. Մազարմատներն ամրանում են: Մազերը փայլում են ողջ երկայնքով:Դիմակ № 2 Մեկ ճաշի գդալ մեղրի վրա լցրեք մեկ ճաշի գդալ կոնյակ: Լավ խառնեք եվ թողեք այդպես երկու ժամ: Ստացված զանգվածին ավելացրեք երկու՝ թույլ հարած ձվի դեղնուց: Խառնեք՝ շարունակելով թեթեվակի հարել: Դիմակը քսեք գլխի մաշկին: Եթե ձեր մազերը չոր են, աշխատեք, որ դիմակը չտարածվի մազերի ողջ երկայնքով՝ ալկոհոլային դիմակները լրացուցիչ չորացնում են մազերը: Պահեք դիմակը քսան րոպե, իսկ հետո լվացեք տաք ջրով: Դիմակը պետք է կիրառել շաբաթական մեկ անգամ: Տեվողությունը՝ ելնելով արդյունքից: Սովորաբար 4-5 պրոցեդուրան բավական է: Արդյունքը. Մազարմատներն ամրանում են: Դիմակը խթանում է մազերի աճը: Դիմակ № 3 Պատրաստեք հալվեի (алоэ) հյութ: Դրա համար հալվեի թարմ պոկած տերեվներից քամեք հյութը, իսկ հետո այն անցկացրեք մարլայի միջով: Այսպիսի մաքրումն անհրաժեշտ է, քանի որ լվանալիս շատ դժվար կլինի հալվեի կտորները հեռացնել մազերից: Մեկ ճաշի գդալ մեղրին ավելացրեք մեկ ճաշի գդալ հալվեի հյութից: Լավ խառնեք: Դիմակը քսեք գլխի մաշկին: Այս դիմակը կարող եք նաեվ տարածել մազերի ողջ երկայնքով: Պահեք այդպես մոտ կես ժամ, իսկ հետո լվացեք տաք ջրով: | |
|
Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր
Категория: Օգտակար | comments: | |
| Всего комментариев: 0 | |





