Главная » 2012 » Октябрь » 19 » Ճանաչիր դիմացինին իր սիրելի մրգի օգնությամբ...
 

19:01
Ճանաչիր դիմացինին իր սիրելի մրգի օգնությամբ...

Եթե ցանկանում եք իմանալ դիմացինի բնավորության մասին առանց երկար-բարակ հարցուփորձերի, Ձեզ կբավականացնի իմանալ, թե ինչ միրգ է նա սիրում ամենից շատ:

Նարինջ. այս մրգի սիրահարները միշտ առանձնանում են իրենց ակտիվությամբ, աչքի ընկնում դրական էներգետիկայով: Նրանք հեշտ են առաջ ընթանում և հեշտ են կայացնում որոշումներ: Հեշտ են լեզու գտնում մարդկանց հետ, հեշտ

 են շփվում, բայց և հեշտությամբ էլ կարող են բաժանվել:

Բալ կամ կեռաս. այս մարդիկ կարող են չարաճճիություններ անել անգամ մեծ տարիքում: Նրանք նման են չարաճճի փոքրիկի: Անկանխատեսելի են, երբեմն` անզգույշ: Շատ են գնահատում իրենց մտերիմներին: Առանձնանում են նաև իրենց բարությամբ:

Ելակի սիրահարները փայլուն ուղեղ ունեն: Նրանք հիանալի կարողանում են համոզել մարդկանց, պայմանավորվել նրանց հետ իրենց պետք եղած ապրանքի կամ ծառայության համար: Սիրախաղը նրանց օդի պես հարկավոր է: Այդ պատճառով էլ այս տիպին պատկանող տղամարդիկ շատ խանդոտ են, որը կարող է նրանց սկանդալների մեջ գցել:

Խաղող. այս մարդիկ խուսափում են մենակությունից, դյուրահավատ են և հեշտ են նվիրվում: Սիրում են լինել ուշադրության կենտրոնում, բայց հաճախ խուսափում են արձագանքներից:

Բանանի սիրահարները շատ փխրուն են: Նրանք հակված են բարձր զգայունության: Նրանց բնորոշ են նաև վեհ զգացմունքները: Ցանկության դեպքում նրանք կարող են հասնել մեծ հաջողության, եթե զոհում են իրենց սիրելի գործի համար:

Տանձ. այս միրգը սիրողները լավատեսներ են: Նրանք շրջապատի հոգին են, բոլորին ակտիվացնողը: Տանձ սիրող կանայք փնտրում են այնպիսի տղամարդու, որը կարող է պաշտպանել իրենց, հոգ տանել: Նրանք երազում են իրենց կողքին տեսնել իսկական արքայազնի:

Խնձոր. նրանք շատ վստահելի մարդիկ են: Շարժվում են միայն լավ պլանավորված ուղեցույցով, կոնսերվատիվ են: Նրանք լավագույն մայրերն են: Իսկ տղամարդիկ տարբերվում են իրենց նրբանկատությամբ:

Ձմերուկ. այս մարդիկ տարբերվում են շփումներում ազատությամբ, բարդույթների բացակայությամբ, սակայն նաեւ աչքի են ընկնում անհավասարակշիռ բնավորությամբ: Նրանց պոռթկունությունը հաճախ սկանդալների պատճառ է դառնում: Ձմերուկի սիրահար տղամարդիկ համեղ ուտեստների մեծ երկրպագու են: Կանայք զգացմունքային են, սիրում են կենդանիներին: Անկեղծությունը ձմերուկի սիրահարների գլխավոր հատկանիշներից է:

Ծիրանի սիրահարները սովորաբար տիրապետում են պերճախոսությանը, ունենում են բարի աչքեր: Նրանք շատ մեծ վստահություն են ներշնչում եւ առաջին շփումից այնպիսի տպավորություն թողնում, կարծես ամբողջ կյանքում ճանաչել եք: Սակայն որեւէ ոտնձգություն նրանց ազատության հանդեպ, եւ հարվածը պատրաստ է…

Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Հետաքրքիր է իմանալ | comments: | Просмотров: 864 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog