Главная » 2012 » Сентябрь » 6 » Վաստակում ենք գումար ֆերմայի միջոցով
 

14:07
Վաստակում ենք գումար ֆերմայի միջոցով

Բարև' ձեզ, HTblog.do.am կայքի սիրելի այցելուներ:

Վերջերս հանդիպեց մի հետաքրքիր միջոց գումար "աշխատելու": Այդ միջոցը Ферма Соседи խաղն է: Խաղի էությունը կայանում է հետևյալում.

Դուք գնում եք որևէ կենդանի, օրինակ` հավ և այդ կենդանու համար կեր: Սկսում եք այդ կենդանուն բազմացնել և որոշ ժամանակ անց (հավերի համար 30 րոպե) ստանում եք 3 հատ ձեր գնած կենդանուց, որը կարող եք վաճառել շուկայում:

Օրինակ` եթե դուք գնեք 1 հավ 5 ռուբլով և 1 կեր 2 ռուբլով և հավին բազմացնեք, ապա 30 րոպե հետո դուք կունենաք 3 հավ, որոնք կարող եք վաճառել շուկայում 15 ռուբլով: Դուք կստանաք 13.5 ռուբլի(կայքը շուկայի վաճառքներից որոշ գումար է պահում): Ձեր մաքուր եկամուտը կլինի 13.5 - 7 = 7.5 ռուբլի, այսիքն ավելի քան 100%!

Նույն կերպ դուք կարող եք գնել ոչ թե 1, այլ 10 հավ, կամ ավելի թանկարժեք կենդանիներ:

Կայքի հետ ֆինանսական գործողությունները կատարվում են WebMoney համակարգի միջոցով:

Կայքում բոլոր կենդանիների գները ներկայացված են ստորև.

ferma

Կան նաև մի քանի այլ կարևոր կողմեր: Օրինակ` հարևանները. երբ դուք գրանցվում եք կայքում, ձեզ տրվում է հատուկ հղում, որով կարող եք կանչել նոր մարդկանց կայք, որոնք կդառնան ձեր հարևանները: Այդ դեպքում նրանց կառաջարկվի կենդանիներ գնել առաջին հերթին ձեզնից, հետո նոր շուկայից և նրանց համար ավելի թանկ կլինի, եթե գնեն շուկայից:

Իսկ հիմա ամենակարևորը` թե ինչու եմ ես աշխատելը գրել չակերտներով. որովհետև այս կայքով գումար աշխատելը շատ դժվար է: Եթե լավ ուսումնասիրեք, կհասկանաք, որ կայքը ուղղակի ֆինանսական բուրգ է: Դուք գնում եք մի բան, որը կարող եք վաճառել ավելի թանկ գնով, սակայն դուք վաճառում եք ձեզ նման որևէ մեկին, ով իր հերթին ցանկանում է ձեզնից գնել և ավելի թանկ վաճառել և այդպես շարունակ: Այսինքն որպեսզի դուք կարողանաք ձեր 3 հավերը վաճառել, պետք է ինչ-որ ձեզ նման մեկը ձեզնից դրանք գնի: Իսկ դա արդեն հարց է, թե այդպիսի մեկը կգտնվի թե` ոչ: Այնպես որ խորգուրդ չեմ տալիս ընդհանրապես գրանցվել այս կայքում: Եվ օրինակ եթե գնեք 1 հավ և բազմացնելով ստանաք 3 հավ, չեք կարող դրանք կրկին բազմացնել, պետք է գնեք նոր հավեր: Իսկ այս "խաղում" շահում է կայքի ադմինիստրացիան, որին դուք վճարում եք 2 ռուբլի 1 հատ կերի համար, իսկ կենդանիներ վաճառելիս` գնի 10%-ը:

Սեփական փորձիցս ասեմ. Ես գրանցվեցի և գնեցի 1 հավ և 1 կեր ընդհանուր 7 ռուբլով և ստացա 3 հավ, որոնք դրեցի վաճառքի: Հաջորդ օրը ես տեսա, որ հավերս վաճառվել են, իսկ ես ստացել եմ 14.5 ռուբլի: Ուրախանալով` ես գնեցի 3 հավ և 3 կեր և ստացա 9 հավ, որոնք 2 օր է արդեն չեմ կարողանում վաճառել: Այսնպես որ խորհուրդ չեմ տալիս այս կայքում գրանցվել: Տեսականորեն աշխատել հնարավոր է, բայց ռիսկը մեծ է:

Եթե հանկարծ որոշեք գրանցվել, այցելեք http://fermasosedi.ru/?rid=7070:


Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Համակարգչային | comments: | Просмотров: 1317 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog