00:17 Վիտամինցի Գարիկն ամուսնացել է:) | |
«Վիտամին» ակումբի Գարիկն ու «X Factor» նախագծի «Mars-On» խմբի աղջիկներից Մարիաննան ամուսնացել են:) Զույգին մոտ կանգնած մարդկանց փոխանցմամբ` նեղ ընկերական շրջապատում տեղի ունեցած հարսանիքը կայացել է օգոստոսի 27-ին: Ինչպես երևում է` զույգն ամեն բան արել է հարսանիքը լրատվամիջոցների և հասարակության աչքից գաղտնի պահելու համար: Եթե հավատանք վիտամինցի Տիգրանի խոսքերին` հարսանիքն նույնիսկ ինքը ներկա չի եղել: «Այժմ քաղաքում չեմ, հանգստանում եմ Սևանում. գուցե ամուսնացել են, ես էլ չգիտեմ», - «Ես»-ի հետ զրույցում ասաց Տիգրանը: Մեր տեղեկություններով, Գարիկն ու Մարիաննան այժմ երկրում չեն. հավանաբար մեկնել են վայելելու իրենց մեղրամիսը:) Մարիաննայի նկարները կարող եք տեսնել այստեղից: | |
Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր
Категория: Նորություններ | comments: |
Всего комментариев: 0 | |