Главная » 2012 » Октябрь » 1 » Վրաստանում հայ ընդդիմադիրի 10-ամսյա զարմուհուն խեղդել են ջրով կարասի մեջ. նյարդերից թույլերին չդիտել
 

13:59
Վրաստանում հայ ընդդիմադիրի 10-ամսյա զարմուհուն խեղդել են ջրով կարասի մեջ. նյարդերից թույլերին չդիտել
Սեպտեմբերի 30-ին Վրաստանի Կախեթի տարածաշրջանի Կոլագի գյուղում հայտնաբերվել է ժամեր առաջ կորած 10-ամսեկան հայ Բարբարա Ռաֆայելյանի դին։

Ինչպես փոխանցում են վրացական զլմ–ները, երեխան, ում մորաքույրն ընդդիմադիր «Վրացական դաշինքի» ակտիվիստ է, գտնվել է ջրով լի կարասում, որի բերանը ծանր քարով է ծածկված եղել։

Երեխայի ծնողները գտնվում էին առանձնատան առաջին հարկում, երեխան քնած էր երկրորդում։ Բարբարայի մարմինը հայտնաբերվել է առանձնատան նկուղում։ Ծնողների պնդմամբ, երեխան ինքնուրույն նկուղ իջնել չէր կարող, քանի որ երկրորդ հարկից առաջին տանող միակ ճանապարհն առաջին հարկով անցնող աստիճանն է, ուր նրան անպայման կնկատեին։

Երեխայի ընտանիքը պնդում է, որ երեխայի սպանությունը վրեժ է իր ընտանիքի անդամների քաղաքական դիրքորոծման համար։ Գյուղի բնակիչները, 10-ամսեկան երեխայի սպանության կապակցությամբ իրենց զայրույթն արտահայտելով, փորձել են փակել Կախեթիի ճանապարհներից մեկը, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել նրանց անել դա։


Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Նորություններ | comments: | Просмотров: 521 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog