Главная » 2012 » Октябрь » 30 » ԽԵԼԱՑԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՐՑԵՐԻՆ
 

21:03
ԽԵԼԱՑԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՐՑԵՐԻՆ


1.Ի՞նչ կլիներ, եթե Երկիր մոլորակը 2 անգամ մեծ լիներ:

Եթե մեր մոլորակի շառավիղը երկու անգամ մեծ լիներ, զանգվածը կմեծանար 8 անգամ, իսկ ձգողության ուժը կդառնար 2 անգամ ավելի ուժեղ: Բոլոր կենդանի օրգանիզմները և բույսերը կմահանային իրենց սեփական մարմնի ծանրության հետևանքով:

2. Ի՞նչ կլիներ, եթե Երկիր մոլորակի վրա գոյություն ունենար ևս մեկ տեսակ, որը իր բանականությամբ նման լիներ մարդուն:

Եթե Երկիրը բնակեցված լիներ մարդու նման մի ուրիշ տեսակով, ապա մեր և նրանց միջև կընթանար մշատական պայքար` իշխանության համար: Եվ եթե հազարավոր տարիների ընթացքում ոչ մեկը չհաղթեր, ապա կդադարեինք պայքարել, կադապտացվեինք իրար, կամ էլ ուղղակի կանտեսեինք մեկս մյուսին:

3. Ի՞նչ կլիներ, եթե երկրի վրա բոլոր մարդիկ միաժամանակ ետ թռչեին:

Եթե բոլոր մարդիկ միաժամանակ ետ թռչեին, Երկիր մոլորակը դրա հետևանքով կշեղվեր իր շառավղի մեկ հարյուրերորդ մասով, սակայն վայրեջքի ժամանակ, Երկիրը կվերադառնար իր նախկին դիրքը:

4. Ի՞նչ կլիներ, եթե մարդիկ լինեին երկու անգամ ավելի խելացի:

Այդ դեպքում, գիտնականների կարծիքով, մենք կլինեինք ավելի առողջ, կունենայինք ավելի լավ տեսք: Բայց միևնույն ժամանակ կտարբերվեինք միմյանցից, իսկ հասարակության մեջ կլիներ կոնֆլիկտներ այնպես, ինչպես այժմ:

5. Ի՞նչ կլիներ, եթե բոլոր կատուները միանգամից սատկեին և վերանային Երկրի երեսից:

Կատուները կարող են թվալ հասարակ, ոչնինչ չարժեցող կենդանիներ, բայց նրանք հանդիսանում են կենսականորեն շատ կարևոր օղակ գլոբալ համակարգում:
Հետազությունների շնորհիվ (որոշ կզղիներից վերցրել են կատուներին) պարզվել է, որ առանց նրանց երկիրը կարճ ժամանակում կգրավեին կրծողները: Մկները և առնետները կոչնչացնեին հողի վրա բույն դնող թռչուններին:

6.Ի՞նչ կլիներ, եթե մեր Արեգակնային համակարգը ավելի մոտ լիներ Հարդագողի Ճանապարհի եզրին:

Այդ դեպքում Յուպիտերի և Սատուրնի գազային տիտանները չէին կարող գոյություն ունենալ, իսկ այդպիսի մոլորակների բացակայության հետևանքով կարող էր վերանալ Երկիրը, որովհետև այդ պարագայում մեր մոլորակը ավելի շատ կենթարվկեր երկնաքարերի "հարձակմանը":

7.Ի՞նչ կլիներ, եթե գոյություն ունենար ուտելիքի միայն մեկ տեսակ:

Չկա այնպիսի ուտելիք, որի մեջ պարունակեին մարդու օրգանիզմին անհրաժեշտ բոլոր սննդանյութերը:
Եթե լիներ այդպիսի ուտելիք, օրինակ ` միրգ, հացահատիկ, կամ միս, ապա դրա միանվագ օգտագործումը օրգանիզմում կառաջացներ տարբեր հիվանդություններ: Միայն միրգ օգտագործելու դեպքում, կառաջանա լնդախտ: Վերջիվերջո ձեր օրգանիզմը կմահանար:

8.Ի՞նչ կլիներ, եթե Արեգակը լիներ երկու անգամ ավելի փոքր:

Արևը կլիներ ավելի կարմիր և ավելի քիչ կտաքացներ: Նրա շուրջ ավելի քիչ պիտանի տարածություն կլիներ, իսկ Երկիրը դուրս կմնար այդ տարածության շառավիղից:

Այս ամենը կարծես մի շատ բարդ մաթեմատիկական հաշվարկի արդյունք լինի, որը կատարել է գիտնականների գիտնականը:

Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Հետաքրքիր է իմանալ | comments: | Просмотров: 1146 | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog