23:03 Խրոնիկ հոգնածության դեմ պայքարի մի քանի միջոց | |
Կյանքի ժամանակակից ռիթմը վատ անդրադարձ է ունենում մեր առողջության վրա: Մասնավորապես, ավելի ու ավելի հաճախ մարդիկ զոհ են դառնում խրոնիկ հոգնածության, որի պատճառով կորցնում են աշխուժությունը և պարզապես լավ տրամադրությունը: Ladynews-ն առաջարկում է ինքնաբուժման մի քանի տարբերակներ, որոնք կարելի է պարզապես փորձել, բայց բժշկին այցելել ևս պետք է:Շրջակա միջավայրի փոփոխում Պարզվում է, որ այս հիվանդությամբ ամենից հաճախ տառապում են մեծ քաղաքների բնակիչները: Դա կապված է վատ էկոլոգիայի, ճառագայթման բարձր մակարդակի հետ: Մեր արագընթաց առօրյայում ավելի հաճախ ենք հանդիպում սթրեսների: Փորձեք արձակուրդ վերցնել աշխատանքից և որոշ ժամանակով տեղափոխվել գյուղում մի տնակ կամ մեկ այլ հեռու տեղ, որ ազատվեք ամեն օր կրկնվող ռիթմից, տաղտուկից: Քնի ճիշտ ռեժիմ Մանրամասն հետևեք քնելու ռեժիմին: Սովորեք քնել 23.00-ից շուտ, իսկ լավագույն տարբերակն ավելի շուտ պառկելն ու քնելուց առաջ մի փոքր ընթերցանությամբ զբաղվելն է: Զարթուցիչը դրեք 15 րոպե շուտ, որպեսզի արթնանալուն պես վեր չթռչեք անկողնուց, այլ կարողանաք մի փոքր պառկել, օրգանիզմն արթնացնել անկողնում: Սպորտային ծանրաբեռնվածություն Որպեսզի շեղվեք խրոնիկ հոգնածության ախտանիշից, պետք է բավականաչափ ուշադրություն հատկացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությանը: Հատկապես օգտակար կլինեն լողը կամ ջրային աերոբիկան: Օգտակար է նաև ուղղակի զբոսանքը: Չմոռանաք առավոտյան մարմնամարզության մասին: Ճիշտ սննդակարգ Պետք է ճիշտ սննդակարգ պահել, քանի որ այն շատ մեծ ազդեցություն ունի օրգանիզմի վրա: Ձեր սննդակարգում ավելացրեք ձկան յուղոտ տեսակները: Մասնագետների կարծիքով՝ դա դրական ազդեցություն է ունենում ուղեղի քիմիական բալանսի վրա և օգնում է ազատվել գլխացավերից: | |
|
Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր
Категория: Օգտակար | comments: | |
| Всего комментариев: 0 | |





