ԱՄՆ-ում զուգընկերուհու հղիանալուն պես հղիացել է նաև Մայք Դոուդելը: Վերջինի որովայնը զգալիորեն մեծացել է, սկսվել է սրտխառնոց և թուլություն: Ընկերուհին` Ամանդա Բենետը, նախ մտածել է, թե Մայքը կատակում է, այնուհետ հասկացել է, որ այդ ամենը շատ ավելի լուրջ է: Բժիշկները Մայքի մոտ ախտորոշել են երևակայական հղիություն, որն այլ կերպ անվանում են Քուվադի սինդրոմ: