21:22 Youtube-ի պատմության ամենավատ հոլովակը (VIDEO) | |
Ամերիկացի 13-ամյա երգչուհի Ռեբեկա Բլեքի Youtube-ում տեղակայված «Friday» երգը 60 միլիոնից ավել մարդ է դիտել: Հատկանշական է, որ հոլովակը դուր չի եկել այն դիտողների ավելի քան 90%-ին: Թերևս, սա Youtube-ի պատմության ամենավատ արդյունքն է: Ռեբեկա Բլեքը կալիֆորնիական ձայնագրման ընկերություններից մեկի արտադրանքն է: Ռեբեկան այդ երգում երգում է, որ «երեկ հինգշաբթի է, իսկ այսօր ուրբաթ է», «ես պետք է գնամ ավտոբուսի կանգառ, պետք է ավտոբուս նստեմ, ես տեսնում եմ իմ ընկերներին», «մենք այնքան հուզված ենք, մենք այնքան հուզված ենք»: Youtube-ի օգտատերերն այն անվանում են պատմության ամենավատ երգը և զարմանում են այդ երգի տեքստի պարզունակությամբ: Հոլովակը քննադատում են ոչ միայն տեքստի պարզունակության, այլ նաև անհաջող վիդեոշարքի համար: Երգչուհին իր աշխատանքին չափազանց լուրջ է վերաբերվում և նշում է, որ ինքը տխրել է նման վատ արձագանքների պատճառով, սակայն մտադրված է շարունակել երգարվեստը: «Friday»-ն արդեն վաճառվում է iTunes առցանց խանութում և այնտեղ զբաղեցնում է 54-րդ տեղը՝ հերթական անգամ ապացուցելով այն միտքը, որ ինտերնետը կարող է ճանաչված դարձնել ցանկացածին: | |
Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր
Категория: Հետաքրքիր է իմանալ | comments: |
Всего комментариев: 0 | |