Главная » 2012 » Октябрь » 23 » Քթի ձևերն ու մեր բնավորությունը
 

17:40
Քթի ձևերն ու մեր բնավորությունը
Շատերն ունեն բնատուր գեղեցիկ քթի ձև, շատերի դեպքում բախտն այնքան էլ բարեհաճ չի գտնվել ու նման մարդիկ հաճախ փորձում են բժշկական միջամտության միջոցով տալ իրենց քթին ցանկալի տեսք: Բայց հաճախ նոր քթի ձևը այնքան էլ ներդաշնակ չի լինում տվյալ մարդկանց արտաքինի հետ, քանի որ, ինչպես հայտնի է, մարդիկ կատարյալ են միայն իրանց բնական արտաքինով`այնպիսին, ինչպիսին ծնվել են: Իսկ ընդհանուր առմամբ կարող ենք առանձնացնել հետևյալ քթի ձևերը, և փորձեմ ներկայացնել վերջիններիս ազդեցությունը մեր բնավորության վրա:

1. Ուղիղ քիթ - նման քթի ձև ունեցող մարդիկ կարողանում են հմտորեն թաքցնել իրենց հույզերը, որի պատճառով սառը մարդու տպավորություն են թողնում: Նրանք ջանասեր են, հստակ գիտեն, թե ինչ են ուզում և հասնում են սահմանված նպատակներին: Ճգնաժամային իրավիճակներում նրանք կարող են դառնալ հուսալի ընկերներ: Սովորաբար նրանք ավելի հաջողակ են, քան մյուս մարդիկ: Մեծ ուշադրություն են դարձնում սեփական արտաքինին:
2. Փոսիկավոր քիթ - նման քթով մարդիկ սովորաբար բարի են և բաց: Նրանց հիմնականում օպտիմիստներ են, լի են էներգիայով, ունեն վառ երևակայություն: Հաճախ են ընկնում սիրային պատմությունների մեջ: Նրանց համար շատ կարևոր է զգալ ընկերների և ընտանիքի աջակցությունը: Նրանք աչքի չեն ընկնում կայունությամբ, և նույնիսկ խոսքի ընթացում կարող են շատ արագ մի թեմայից անցում կատարել մյուսին: Նրանք ունակ չեն ինչ-որ բանի համար պատասխանատվություն ստանձնել:
3. Հռոմեական քիթ - այս քթի ձև ունեցող մարդիկ ունեն բազմաթիվ դրական հատկանիշներ`ուժ, էներգիա: Որպես կանոն այս մարդիկ բնավորությամբ լիդերներ են, որոնք ունեն վերլուծող միտք: Նրանց համար խորթ է տաքարյունությունը, նրանք նախընտրում են ծրագրել իրենց բոլոր գործերը: Ֆորս մաժորային իրավիճակներում խուճապի չեն մատնվում: Նրանց հատուկ է "ձեռնոց նետելու” ունակությունը:
4. Արծվաքիթ - այս մարդիկ բավականին ինքնաբավ են, որոնք երբեք չեն ձանձրանա հպարտ մենակության մեջ: Նրանք այնքան մեծամիտ են, որ իրենց չի հետաքրքրում, թե ինչ են մտածում ուրիշները իրենց մասին: Նախընտրում են ապրել և վայելել կյանքը, ոչ թե ուրիշներին ինչ–որ բան ապացուցել:

Ինչպես տեսնում ենք, յուրաքանչյուր քթի կառուցվածք, բացի արտաքին տեսքից, ունի նաև հոգեբանական ազդեցություն մեզ վրա: Ուրեմն փորձելով փոխել մեզ համար ոչ ցանկալի քթի ձևը, նախ մտածենք, որ դրա հետ մենք կկորցնենք մեր բնավորության մի շարք բնութագրական առանձնահատկություններ:


Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Հետաքրքիր է իմանալ | comments: | Просмотров: 920 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
0  
1 Edina   (16.08.2013 14:38) [Материал]
You mean I don't have to pay for expert advice like this an?yorem!

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog