UNITED-ը երաժշտական տեսահոլովակ է, որի նպատակն է խթանել հանդուրժողականությունը և խաղաղությունը աշխարհի երիտասարդների շրջանում:
UNITED երաժշտական տեսահոլովակը ստեղծվել է մանկավարժների, իրավապահ մարմինների, երիտասարդների հարցերով զբաղվող պաշտոնյաների օգտագործման համար` երիտասարդների շրջանում մարդու իրավունքների պաշտպանությունը խթանելու և խաղաղություն տարածելու նպատակով:
Տեսահոլովակի` միջազգային հանդուրժողականության և խաղաղության հաղորդագրությունն արդեն հասել է ավելի քան 50 միլիոն մարդու:
«Շիրակ կենտրոն» ՀԿ-ից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ մի քանի օր առաջ Գյումրիում տեղի ունեցած մանկապղծության դեպքի մասին լուրը ցնցել է բոլորին:
«Սկզբում չէինք ուզում հավատալ, որ նման բան կարող է տեղի ունենալ Հայաստանում և առավել ևս ավանդապաշտ Գյումրիում:
ՀՀ սոցապնախարարության ենթակայությամբ գործող Գյումրու գիշերօթիկ հաստատություններից մեկի, երրորդ դասարանի 10-ամյա աղջնակը բռնաբարության է ենթարկվել»,- նշված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:
ՀՀ ոստիկանության հաղորդման համաձայն` դեկտեմբերի 5-ին սեռական բռնության ենթարկված երեխայի ծնողի ահազանգից ընդամենը ժամեր անց բռնաբարություն կատարելու կասկածանքով հայտնաբերվել և ձերբակալվել է Գյումրու բնակիչ 25-ամյա Վարդան Աշոտի Ղազարյանը:
«Անշուշտ, կատարվել է ցավալի դեպք, սակայն մեզ ոչ պակաս հետաքրքրում է այն, թե արդյո՞ք այս երեխան Գյումրիում տիրող համատարած աղքատության և երեխաների հանդեպ անուշադրության հերթական զոհը չէ:
Արդյո՞ք այդ դեպքը տեղի կունենար եթե գիշերօթիկ դպրոցի տնօրինությունն ու մանկավարժները, երեխայի ծնողներն ու հարևանները, ինչպես նաև մարզային ու տեղական իշխանություններն ու համապատասխան կազմակերպությունները անհրաժեշտ ուշադրություն և գործունեություն ծավալած լինեին սոցիալապես անապահով երեխաների հանդեպ կիրառվող բռնության դեպքերը կանխարգելու ուղղությամբ:
«Շիրակ կենտրոնը» կփորձի առաջիկայում գտնել վերոհիշյ
... Читать дальше »