Главная » 2011 » Декабрь » 10 » Գյումրիում 25-ամյա երիտասարդը բռնաբարել է 10-ամյա աղջկան
 

20:28
Գյումրիում 25-ամյա երիտասարդը բռնաբարել է 10-ամյա աղջկան


«Շիրակ կենտրոն» ՀԿ-ից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ մի քանի օր առաջ Գյումրիում տեղի ունեցած մանկապղծության դեպքի մասին լուրը ցնցել է բոլորին: «Սկզբում չէինք ուզում հավատալ, որ նման բան կարող է տեղի ունենալ Հայաստանում և առավել ևս ավանդապաշտ Գյումրիում: ՀՀ սոցապնախարարության ենթակայությամբ գործող Գյումրու գիշերօթիկ հաստատություններից մեկի, երրորդ դասարանի 10-ամյա աղջնակը բռնաբարության է ենթարկվել»,- նշված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ: ՀՀ ոստիկանության հաղորդման համաձայն` դեկտեմբերի 5-ին սեռական բռնության ենթարկված երեխայի ծնողի ահազանգից ընդամենը ժամեր անց բռնաբարություն կատարելու կասկածանքով հայտնաբերվել և ձերբակալվել է Գյումրու բնակիչ 25-ամյա Վարդան Աշոտի Ղազարյանը: «Անշուշտ, կատարվել է ցավալի դեպք, սակայն մեզ ոչ պակաս հետաքրքրում է այն, թե արդյո՞ք այս երեխան Գյումրիում տիրող համատարած աղքատության և երեխաների հանդեպ անուշադրության հերթական զոհը չէ: Արդյո՞ք այդ դեպքը տեղի կունենար եթե գիշերօթիկ դպրոցի տնօրինությունն ու մանկավարժները, երեխայի ծնողներն ու հարևանները, ինչպես նաև մարզային ու տեղական իշխանություններն ու համապատասխան կազմակերպությունները անհրաժեշտ ուշադրություն և գործունեություն ծավալած լինեին սոցիալապես անապահով երեխաների հանդեպ կիրառվող բռնության դեպքերը կանխարգելու ուղղությամբ: «Շիրակ կենտրոնը» կփորձի առաջիկայում գտնել վերոհիշյալ հարցերից գոնե մի քանիսի պատասխանը և այդ մասին իրազեկել հանրությանը»,- նշված է «Շիրակ կենտրոնի» հայտարարության մեջ: Ներկայացնում ենք ՀՀ ոստիկանության «02» հաղորդման կողմից հրապարակված տեսանյութը
Просмотров: 1111 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog