Главная » 2011 » Декабрь » 16
Ավստրալացի գիտնականները պարզել են, որ նարնջագույն մրգեր եւ բանջարեղեններ ուտելը դրական է ազդում առողջության վրա: Դրանք հատկապես օգնում են նրանց, ովքեր տառապում են սրտանոթային հիվանդություններով:
Մասնագետները խորհուրդ են տալիս օրվա ռացիոնում անպայման նարնջագույն սնունդ օգտագործել: Ի դեպ, վաղուց է հայտնի, որ նարնջագույնն օժտված է նաեւ տրամադրություն բարձրացնելու հատկությամբ: Բոլոր նրանց, ովքեր հաճախակի են վատ տրամադրություն ունենում եւ ընկնում սթրեսի մեջ, խորհուրդ է տրվում նարնջագույն որեւէ իր կրել:
Категория: Օգտակար | comments: | Просмотров: 968 | Добавил: Lusi | Дата: 16.12.2011 | Комментарии (0)


Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ սերը նվազեցնում է ցավի զգացողությունը եւ անվտանգության զգացում է առաջացնում` ազդելով գլխուղեղի համապատասխան հատվածների վրա:

Կալիֆոռնիայի համալսարանիգիտնականների հետազոտությանը մասնակցել է 17 կին, որոնք այդ ընթացքում ռոմանտիկ հարաբերությունների մեջ են եղել: Նրանք բոլորը ստացել են էլեկտրական ցնցումներ` գտնվելով մագնիսական հատուկ տոմոգրաֆում:

Միեւնույն ժամանակ, կանանց ցուցադրվել է իրենց սիրեցյալների, անծանոթ մարդկանց, ինչպես նաեւ անշունչ առարկաների նկարներ:

Փորձարկման ընթացքում կանայք 20 բալանոց սանդղակով գնահատել են յուրաքանչյուր ցնցումից ստացված ցավը: Պարզվել է, որ ամենաթույլ ցավը կանայք զգացել են իրենց սիրելիի նկարին նայելիս:
Категория: Նորություններ | comments: | Просмотров: 1116 | Добавил: Lusi | Дата: 16.12.2011 | Комментарии (0)


Ականջակալները կարող են նվազեցնել լսողության որակը, ասում է բժիշկ Նիշի Սխախը: Մասնագետը, մասնավորապես, անհանգստացած է այն փաստով, որ այսօր շատ մարդիկ անդադար երաժշտություն են լսում հեռախոսներով, ձայնարկիչներով, ճանապարհին, տանը, գրասենյակում:
Բացի ականջակալից լսվող բարձր ձայնից, լրացուցիչ ձայնային խեղումներ են առաջացնում մեքենաների և գնացքի ձայները: Նաև կարևոր է տևողությունը: Որքան բարձր է ձայնը, այնքան քիչ ժամանակ են ականջներն ունակ դիմակայելու ձայնի ուժգնությանը: Մասնագետների խորհուրդներն արհամարհելու դեպքում հնարավոր է խլության առաջացում: Ընդ որում, մարդ կարող է չնկատել ձայնի որակի անկումը:
Դա ակնհայտ կդառնա մեծ տարիքում:Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման խնդրի հետ, սովորաբար, առնչվում են համերգներ և ակումբներ հաճախ այցելող մարդիկ: Երբ Դուք սկսեք ականջների մեջ զրնգոց լսել, նշանակում է, որ Ձեզ սպառնում է խլությունը: Հարկ է նշել, որ շատ քչերը գիտեն, որ միջավայրի կտրուկ փոփոխությունը (աղմկոտ տեղից լրիվ լուռ տեղ) կարող է ավելի վնասակար լինել ականջների համար:
Прикрепления: Картинка 1
Категория: Նորություններ | comments: | Просмотров: 1143 | Добавил: Lusi | Дата: 16.12.2011 | Комментарии (0)


Հետազոտությունների արդյունքում պարզվել է,որ նռան հյութը թույլ է տալիս հաղթահարել աշխատանքային սթրեսը:Գիտնականները համոզվել են,որ հյութը նվազեցնում է սրտի զարկերի հաճախականությունը և բարձրացնում է տրամադրությունը:Գիտափորձին մասնակցել են մի խումբ մարդիկ,որոնք երկու շաբաթվա ընթացքում ամեն օր խմել են մոտ 500միլիլիրր նռան հյութ:Փորձի սկզբում և վերջում չափել են արյան ճնշումը,զարկերակի աշխատանքը,լրացվել են համապատասխան անկետային տվյալներ մարդկանց տրամադրության հետ կապված:Երկու շաբաթ անց փորձին մասնակցած կամավորների մոտ նկատվել է տրամադրության զգալի բարելավում,ինչպես նաև աշխատանքի նկատմամբ հետաքրքրության աճ:Նռան հյութը նպաստում է նաև ճարպերի տրոհմանը և քաշի նվազելուն:
Прикрепления: Картинка 1
Категория: Օգտակար | comments: | Просмотров: 1162 | Добавил: Lusi | Дата: 16.12.2011 | Комментарии (0)


Вверх
Widget:HTblog