Главная » 2011 » Декабрь » 16 » Վատ ականջակալների հետևանքները
 

18:21
Վատ ականջակալների հետևանքները
Ականջակալները կարող են նվազեցնել լսողության որակը, ասում է բժիշկ Նիշի Սխախը: Մասնագետը, մասնավորապես, անհանգստացած է այն փաստով, որ այսօր շատ մարդիկ անդադար երաժշտություն են լսում հեռախոսներով, ձայնարկիչներով, ճանապարհին, տանը, գրասենյակում:
Բացի ականջակալից լսվող բարձր ձայնից, լրացուցիչ ձայնային խեղումներ են առաջացնում մեքենաների և գնացքի ձայները: Նաև կարևոր է տևողությունը: Որքան բարձր է ձայնը, այնքան քիչ ժամանակ են ականջներն ունակ դիմակայելու ձայնի ուժգնությանը: Մասնագետների խորհուրդներն արհամարհելու դեպքում հնարավոր է խլության առաջացում: Ընդ որում, մարդ կարող է չնկատել ձայնի որակի անկումը:
Դա ակնհայտ կդառնա մեծ տարիքում:Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման խնդրի հետ, սովորաբար, առնչվում են համերգներ և ակումբներ հաճախ այցելող մարդիկ: Երբ Դուք սկսեք ականջների մեջ զրնգոց լսել, նշանակում է, որ Ձեզ սպառնում է խլությունը: Հարկ է նշել, որ շատ քչերը գիտեն, որ միջավայրի կտրուկ փոփոխությունը (աղմկոտ տեղից լրիվ լուռ տեղ) կարող է ավելի վնասակար լինել ականջների համար:
Прикрепления: Картинка 1

Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Նորություններ | comments: | Просмотров: 1144 | Рейтинг: 1.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog