Ստեղծվել է գեղարվեստական նոր ֆիլմ` նվիրված հայկական բանակի 20-ամյակին:
Ֆիլմն ստեղծվել է Հայոց բանակի ստեղծման 20-ամյակի շրջանակում: Ֆիլմի ստեղծմանը մասնակցել է «Գոյակ» մշակութային թատրոնը:
Ֆիլմի ստեղծման գաղափարը պատկանում է ՀՀ պաշտպանության նախարարությանը, գաղափարը, իրագործումն ու կատարումը` 32 prodaction-ին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց ֆիլմի պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանը:
Նրա խոսքով` ֆիլմի նկարահանումները կատարվել են մեկ ամսում, Հայաստանի հյուսիսարևելյան զորամասերից մեկում:
«Եղանակային պայմանները թույլ չտվեցին ավելի արագ նկարահանել: Այդ մեկ ամսում ստեղծագործական խումբը միայն մեկ օր հանգստացավ»,- հայտնեց նա:
«Ես եմ» ֆիլմի երաժշտության հեղինակն է Կարեն Բաբաջանյանը, խոսքերի հեղինակը` Մարիամ Շահինյանը, երաժշտության գործիքավորմանը մասնակցել են Մուշեղ Մայիլյանը, Նարինե Զարիֆյանը:
Ֆիլմի ռեժիսորն է Վահագն Գրիգորյանը, պրոդյուսերներն են Արմեն Մազմանյանը և Կարեն Բաբաջանյանը:
Ֆիլմում նկարահանվել է հայտնի դերասան Սոս Սարգսյանը, զինծառայող Լևս Դավթյանը, Եվա Ղազարյանը, Արման Նավասարդյանը, Լևոն Մուրադյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Գրիգորյանը, Արման Նավասարդյանը, Գնել Ուլիխանյանը և այլք: Ֆիլմում էպիզոդիկ դեր է կատարում նաև Կարեն Բաբաջանյանը:
«Հատուկ ուզեցինք, որ ֆիլմում գլխավոր դերերում զինծառայող նկարահանվի, որ ֆիլմն ավելի անկեղծ ստացվի»,- հավելեց նա
... Читать дальше »