Главная » 2012 » Январь » 7 » «Ես եմ»`նոր ֆիլմ` նվիրված Հայոց բանակի 20-ամյակին
 

10:39
«Ես եմ»`նոր ֆիլմ` նվիրված Հայոց բանակի 20-ամյակին
Ստեղծվել է գեղարվեստական նոր ֆիլմ` նվիրված հայկական բանակի 20-ամյակին: Ֆիլմն ստեղծվել է Հայոց բանակի ստեղծման 20-ամյակի շրջանակում: Ֆիլմի ստեղծմանը մասնակցել է «Գոյակ» մշակութային թատրոնը: Ֆիլմի ստեղծման գաղափարը պատկանում է ՀՀ պաշտպանության նախարարությանը, գաղափարը, իրագործումն ու կատարումը` 32 prodaction-ին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց ֆիլմի պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանը: Նրա խոսքով` ֆիլմի նկարահանումները կատարվել են մեկ ամսում, Հայաստանի հյուսիսարևելյան զորամասերից մեկում: «Եղանակային պայմանները թույլ չտվեցին ավելի արագ նկարահանել: Այդ մեկ ամսում ստեղծագործական խումբը միայն մեկ օր հանգստացավ»,- հայտնեց նա: «Ես եմ» ֆիլմի երաժշտության հեղինակն է Կարեն Բաբաջանյանը, խոսքերի հեղինակը` Մարիամ Շահինյանը, երաժշտության գործիքավորմանը մասնակցել են Մուշեղ Մայիլյանը, Նարինե Զարիֆյանը: Ֆիլմի ռեժիսորն է Վահագն Գրիգորյանը, պրոդյուսերներն են Արմեն Մազմանյանը և Կարեն Բաբաջանյանը: Ֆիլմում նկարահանվել է հայտնի դերասան Սոս Սարգսյանը, զինծառայող Լևս Դավթյանը, Եվա Ղազարյանը, Արման Նավասարդյանը, Լևոն Մուրադյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Գրիգորյանը, Արման Նավասարդյանը, Գնել Ուլիխանյանը և այլք: Ֆիլմում էպիզոդիկ դեր է կատարում նաև Կարեն Բաբաջանյանը: «Հատուկ ուզեցինք, որ ֆիլմում գլխավոր դերերում զինծառայող նկարահանվի, որ ֆիլմն ավելի անկեղծ ստացվի»,- հավելեց նա: «Ես եմ» ֆիլմի պրեմերան կկայանա վաղը` ժ. 20:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:

Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Նորություններ | comments: | Просмотров: 1277 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog