64 բիթանոց օպերացիոն համակարգը տալիս է համակարգչի աշխատանքի ավելի մեծ հնարավորություններ: Այն մշակում է ծրագրերի կոդեր բաղկացած 64 բիթից, իսկ բիթը դա (0 կամ 1) ինֆորմացիայի նվազագույն քանակն է: 64 բիթանոց օպերացիոն համակարգը հնարավորություն է տալիս օգտագործել ավելի մեծ ռեսուրսներ համակարգչի օպերատիվ հիշաղությունից: Եթե Ձեր համակարգչի օպ. համակարգը 32 բիթանոց է, ապա Ձեր համակարգչում տեղադրված ամբողջ օպերատիվ հիշողությունից (RAM, ОЗУ) օգտագործվում է առավելագույնը 3.5 ԳԲ: Իսկ 64 բիթանոց օպ. համակարգում այդպիսի սահմանափակումներ չկան: 64 բիթանոց համակարգը ավելի արագ և արդյունավետ է աշխատում մեծ ծավալով ֆայլերի հետ: Այն կարող է աշխատել ֆայլի հետ օգտագործելով այն ամբողջությամբ, իսկ 32 բիթանոց համակարգը աշխատում է ֆայլի հետ օգտագործելով այն մաս-մաս: Որպեսզի ծրագրում հաշվարկները լինեն ավելի ճշգրիտ, պետք է ծրագիրը ստանա ավելի մեծ թվով բիթեր: 64 բիթանոց օպերացիոն համակարգում հնարավոր է ստանալ առավել մեծ ճշգրտությամբ հաշվարկներ:
|