Главная » 2012 » Март » 31 » Ինչով են տարբերվում 32 և 64 բիթանոց օպերացիոն համակարգերը
 

22:24
Ինչով են տարբերվում 32 և 64 բիթանոց օպերացիոն համակարգերը
64 բիթանոց օպերացիոն համակարգը տալիս է համակարգչի աշխատանքի ավելի մեծ հնարավորություններ: Այն մշակում է ծրագրերի կոդեր բաղկացած 64 բիթից, իսկ բիթը դա (0 կամ 1)  ինֆորմացիայի նվազագույն քանակն է: 64 բիթանոց օպերացիոն համակարգը հնարավորություն է տալիս օգտագործել ավելի մեծ ռեսուրսներ համակարգչի օպերատիվ հիշաղությունից: Եթե Ձեր համակարգչի օպ. համակարգը 32 բիթանոց է, ապա Ձեր համակարգչում տեղադրված ամբողջ օպերատիվ հիշողությունից (RAM, ОЗУ) օգտագործվում է առավելագույնը 3.5 ԳԲ: Իսկ 64 բիթանոց օպ. համակարգում այդպիսի սահմանափակումներ չկան: 64 բիթանոց համակարգը ավելի արագ և արդյունավետ է աշխատում մեծ ծավալով ֆայլերի հետ: Այն կարող է աշխատել ֆայլի հետ օգտագործելով այն ամբողջությամբ, իսկ 32 բիթանոց համակարգը աշխատում է ֆայլի հետ օգտագործելով այն մաս-մաս: Որպեսզի ծրագրում հաշվարկները լինեն ավելի ճշգրիտ, պետք է ծրագիրը ստանա ավելի մեծ թվով բիթեր: 64 բիթանոց օպերացիոն համակարգում հնարավոր է ստանալ առավել մեծ ճշգրտությամբ հաշվարկներ:



 Այսպիսով բոլորովին անիմաստ է համակարգչում տեղադրել 3 GB-ից ավելի RAM և օգտագործել 32 բիթանոց օպերացիոն համակարգ: Եթե Ձեր համակարգչի պրոցեսորը թույլ է տալիս օգտագործել 64 բիթանոց օպ. համակարգ, ապա օգտագործեք միայն 64 բիթանոց օպ. համակարգեր:

Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Համակարգչային | comments: | Просмотров: 993 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog