18:30 8 կարծեցյալ օգտակար սովորույթ, որոնք ավելի են վնասում Ձեր օրգանիզմին քան խմելն ու ծխելը | |
Առողջ լինելու նախապայմանները կարծես թե բավական պարզ են ու հասկանալի՝ առողջ սնունդ, մարզումներ և լավ քուն: Բայց հաճախ այս ամենի հետ մեկտեղ որոշակի միջոցառումներ ենք իրականացնում որպեսզի պահպանենք մեր առողջությունը, բայց իրականում ստացվում է լրիվ հակառակը: Որպեսզի իմանաք, թե մեր "օգտակար” սովորությներից որոնք են վնաս հասցնում մեր առողջությանը երկարաժամկետ պլանում, կարդացեք այս հոդվածը: Ձեռքերը մանրէազերծող միջոցների անընդհատ օգտագործումը: Եթե դուք ձեռքերը մանրէազերծող միջոց եք օգտագործում ամեն անգամ, երբ արտաքին աշխարհի հետ կապ եք ունենում, ապա կանգ առեք: Ձեռքերի վրա հայտնված վնասակար մանրէների դեմ կարելի է պայքարել հասարակ օճառի և ջրի միջոցով, իսկ մանրէազերծող միջոցները հավելումներ են՝ հատուկ դեպքերի համար: Բացի այն, որ կա բակտերիաների որոշակի քանակություն, որը պարտադիր պետք է լինի առողջ մաշկի վրա, կա ևս մեկ խնդիր. Հակաբակտերիալ միջոցները՝ հատկապես նրանք, որոնք տրիկլոզան տարրն են պարունակում նպաստում են, որ բակտերիաներն ավելի կենսունակ դառնան և դիմադրեն հակաբիոտիկներին: Եթե այնուամենայնիվ ձեռքերը մանրէազերծելու կարիք եք զգում, օգտվեք այն բրենդներից, որոնցում տրիկլոզանի փոխարեն 60% ալկոհոլ է, ինչը սպանում է բակտերիաների 99% տոկոսին: Փորձարկումներ մաշկը խնամելիս Ո՞ւմ չեն գայթակղում գովազդները՝ գնելու ամենավերջին մաշկի կրեմները, որոնք կջնջեն տարիների հետքերը Ձեր երեսից: Իհարկե շատ ճիշտ որոշում է փնտրել մի կրեմ, որը ձեր մաշկը լավ է ընդունում, բայց ամեն 4 շաբաթը մեկ նոր կրեմ փորձելը ամենալավ միտքը չէ: Բժիշկներից շատերը խորհուրդ են տալիս մաշկը սովորեցնել մեկ կրեմի և մշակել մաշկը սնուցելու հատուկ սննդակարգ՝ առանձնացնելով օրվա այն ժամերը երբ մաշկը պետք է կրեմով օծել: Հողաթափերի կրումը Երկնաքերերի պես բարձր կրունկներն ու երկարաճիտ կոշիկները հողաթափերով փոխարինելը արի ու տես Ձեր ոտքերին սպասված հանգիստ չի տալիս: Առաջավոր օրթոպեդները պնդում են, որ, ընդհակառակը, ամառային սանդալներն ու հողաթափերը մեծապես վնասում են Ձեր ոտքերին: Նրանք չունեն սուպինատորներ, չեն ընդգրկում Ձեր ոտքերն ու չեն օգնում քայլքի կամ վազքի ժամանակ: Սրանք նույնչափ ստրեսային են ոտքեր մկանների համար, որքան որ բարձրակրունկները: Իմիջիայլոց մշտապես կոշիկներով ժամանակ անցկացնելը ստեծում է մի իրավիճակ, երբ բոբիկ քայլելը ծանր զբաղմունք է դառնում: Առանց կոշիկների օգնության դուք ստիպված եք շատ ավելի լարել Ձեր մկանները: Բացի դա բոբիկ քայլելիս հավանականությունը մեծ է, որ ասենք լողավազանում սնկային հիվանդությամբ կվարակվեք: Մաքրել ատամները ամեն հաց ուտելուց հետո Շատերի կարծիքով ամեն անգամ հաց ուտելուց հետո ատամները մաքրելը հրաշալի տարբերակ է բերանային համակարգը մաքուր պահելու համար: Բայց ամերիկացի ատամնաբույժ Գրեգա Դայմոնդը ջարդում է այս կարծրատիպը՝ ասելով. " սնունդից հետո ատամների վրա սննդի կտորներ են մնում, որոնք թուլացնում են էմալը: Իսկ թուլացած էմալը խոզանակով շփելը մեծապես վնասում է էմալը”: Նա խորհուրդ է տալիս ուտելուց հետո բերանը պարզապես ողողել ջրով, իսկ ատամները մաքրելը թողնել առավոտյան և երեկոյան: Ատամները մաքրեք շրջանաձև շարժումներով, այլ երբեք ոչ ուղղահայաց կամ հորիզոնական: Այսպես հնարավորությունն ավելի մեծ է հեռացնել վնասակար բակտերիաները որոնք մնացել են Ձեր ատամների և լնդերի արանքում: Վիտամինների ընդունում Երբ հարցը հասնում է վիտամիններին, որքան շատ, այնքան լավ չէ՞: Արի ու տես դա այնքան էլ այդպես չէ: Մարդիկ հաճախ չեն հասկանում որ չարաշահում են վիտամիններն ու սննդային հավելումները, ինչը վնասում է նրանց օրգանիզմին: Մարդկանց մեծ մասը վիտամինների պակաս չունի հենց այն պատճառով, որ շատ սննդատեսակներ արդեն հագեցած են վիտամիններով, բայց միևնույն է վիտամիններ է կուլ տալիս: Օրինակ վիտամին A-ի չարաշահումը կարող է ազդել սեռական օրգանների վրա, վիտամին C-ի չարաշահումը խաթարում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը: Իսկ շաքարախտով հիվանդների մոտ վիտամին B6-ի մեծ քանակությունը կարող է հանգեցնել նյարդային խանգարումների: Վիտամինների մեծ մասը վաճառվում է առանց բժշկի գրության, բայց սա չպետք է խթան դառնա, որ չարաշահեք դրանք: Օգտագործեք վիտամիններ միայն այդ դեպքում, երբ կարիքն ունեք, իսկ դրանց հստակ չափաբաժինը Ձեզ կհուշի բժիշկը: Ճաշելը բաց թողնելը՝ «հետոյի համար խնայելու» նպատակով Շշալցված ջուր խմելը
Մանրեազերծող նյութերի կիրառություն Թվում է, թե տնային մաքրության ժամանակ կիրառվող մանրեզերծող նյութերը երաշխավորում են անթերի առողջություն, որովհետև կա կարծրատիպ, որ այդ հակաբակտերիալ և մանրեազերծող նյութերը ոչ մի կողմնակի էֆֆեկտներ չունեն։ Մինչդեռ, քչերը գիտեն, որ ոչ մի ապացույց չկա առ այն, որ այս հատուկ նյութերը ինչ որ առումով գերազանցում են հասարակ մաքրող հեղուկներին ու նյութերին, այնինչ դրանց վնասակար ազդեցության մասին փաստերը գնալով շատանում են։ Ապացուցվել է, որ հատուկ մանրեազերծող միջոցների պատճառով մարդկանց մոտ կարող են զարգանալ աստմա, քաղկեղ, հորմոնալ խախտումներ։ | |
Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր
Категория: Օգտակար | comments: |
Всего комментариев: 0 | |