Главная » Архив материалов
« 1 2 ... 57 58 59
Զգուշացեք... աշխարհում ինտերնետային վատագույն գաղտնագրերի վարկանիշը...

Բրիտանական IT-մասնագետները հրապարակել են ամենաանհուսալի գաղտնագրերի ցանկը, որ օգտագործում են ողջ աշխարհի օգտվողները: Հետազոտությունն իրականացվել է SplashData ընկերության կողմից: Ինչպես հայտնում է «Ռոսսիյսկա գազետան», վկայակոչելով The Telegraph-ը, ամենավատ գաղտանգիր է ճանաչվել password բառը ( անգլ.- գաղտնագիր):

Ամբողջական ցանկն այսպիսի տեսք ունի.

1) Password
2) 123456
3) 12345678
4) qwerty
5) abc123
6) monkey
7) 1234567
8) letmein
9) trustno1
10) dragon
11) baseball
12) 111111
13) iloveyou
14) master
15) sunshine
16) ashley
17) bailey
18) passw0rd
19) shadow
20) 123123
21) 654321
22) superman
23) qazwsx
24) michael
25) football

Հարգելի ընթերցող` եթե նշված գաղտնագրերի մեջ նկատեք որևէ մեկը, որը օգտագործում եք ինտերնետային որևէ կայքի սեփական էջ մուտք գործելու համար, ապա խորհուրդ եմ տալիս անվտանգության նկատառումներից ելնելով փոխել այն ավելի հուսալի գաղտնագրով, հուսալի են համարվում ինչպես փոքրատառերով, այնպես էլ մեծատառերով, նաեւ թվերով ու սիմվոլներով գրված գաղտնագրերը, ոչ պակաս 8 նիշից:
... Читать дальше »
Просмотров: 584 | Добавил: haykjan90 | Дата: 25.11.2011 | Комментарии (0)


«Գաղտնիության» էտալոն համարվող Skype-ի կոդերը տեղադրվել են ինտերնետում

IP հեռախոսակապ տրամադրող Skype ընկերությունը, որը համարվում է ամենավստահելի կապի միջոցը, քանի որ այն հնարավոր չէ կոտրել, լուրջ խնդիրների առջև է կանգնել: Մի քանի օր առաջ եգիպտացիները հայտնել էին, թե Եգիպտոսի գաղտնի ծառայություններից մեկում հեղափոխությունից հետո հայտնաբերվել էր զրույցի սղագրություն, որը կատարվել էր Skype ծրագրի միջոցով: Եֆիմ Բուշմանով անունով ծրագրավորողն իր բլոգում հայտնել է, որ կարողացել է ստանալ Skype-ի պրոտոկոլի գաղտնի կոդը, ինչի համար նա կիրառել է reverse engineering ինֆորմացիայի մշակման մեթոդը: Այս մեթոդի էությունն այն է, որ ծրագրավորողը ստանում է կոդ, որը համարժեք է գոյություն ունեցողին: Բուշմանովն այդ կոդերը տեղադրել է մի քանի կայքերում, սակայն միաժամանակ նշել է, որ օգտագործել է Skype-ի հին տարբերակը, որն արդեն չի օգտագործվում: Skype-ը մեծ գլխացավանք է համարվում հատուկ ծառայությունների համար, քանի որ համարվում էր, որ հնարավոր չէ ստանալ այն կոտրելու կոդերը: Ռեժիմային երկրներում այս ծրագիրն այլախոհների համար գաղտնիությունը պահելու լավագույն միջոցն է:
Просмотров: 672 | Добавил: haykjan90 | Дата: 25.11.2011 | Комментарии (0)


3D ֆիլմերի դիտումը վնասակար է առողջությանը։

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները եկել են եզրահագման, որ վերջին ժամանակներս մեծ տարածում գտած 3D ֆիլմերի դիտումը վնասակար է առողջությանը։ Համաձայն Journal of Vision ամսագրում տպագրած նրանց հետազոտությունների՝ 3D ֆիլմերի դիտումը կարող է ոչ միայն սրտխառնոց եւ գլխապտույտ առաջացնել, այլ նաեւ հանգեցնել աչքերի ուժեղ հոգնածության, վզի եւ մեջքի ցավերի, հայտնում է «Վեստին»։ 24 կամավորներ նման ձեւաչափով ֆիլմ դիտելուց անմիջապես հետո հայտնել են լարվածության եւ հոգնածության, ինչպես նաեւ տեսողության հստակության վատացման մասին։ Գիտնականները զգուշացնում են, որ 3D ֆիլմերի դիտումներով չափից դուրս տարվելը բերում է «գերդոզավորման» եւ օրվա մեջ մի քանի ժամից ավելի նման ֆիլմեր խորհուրդ չի տրվում նայել։
Просмотров: 684 | Добавил: haykjan90 | Дата: 25.11.2011 | Комментарии (0)


Հայաստանը ուժասպառ է լինում արտագաղթից. Թոմաս դե Վաալ

Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալն իր հերթական հոդվածում գրել է, թե «Հայաստանի բնակչությունը սպառվում է»: The National Interest հանդեսում Դե Վաալը արտագաղթի թեման արծարծում է նախ` Գյումրի այցելության հուշերով: Վաշինգտոնում տեղակայված Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի փորձագետը, «Ազատության» փոխանցմամբ, նկատում է` թեև երկրաշարժից 23 տարի է անցել, Գյումրին դեռ չի վերականգնվել, 6000 ընտանիք շարունակում է ապրել ժամանակավոր կացարաններում, և ավելացնում` դեռ խորհրդային կառավարությունն էր այդ մարդկանց հատկացրել ժամանակավոր կացարան: «Բայց Գյումրիում կա շատ ավելի թաքնված խնդիր, որն առավել ակնհայտ է մայրաքաղաք Երևանի կամ նախկին խորհրդային միության մեծ քաղաքների համեմատ»,- գրում է Թոմաս դե Վաալը և նշում, որ տների կեսը լքված են, հազարավոր մարդիկ ուղղակի հեռացել են: Փորձագետը համադրում է անցյալ ամսվա վերջին յոթմիլիարդերորդ մարդու ծննդյան կապակցությամբ համաշխարհային հրճվանքն ու որոշ երկրներում ժողովրդագրական անբավարար պատկերը: «Մեծ մասամբ նախկին խորհրդային երկրներում, ինչպես Ռուսաստանում, Ուկրաինայում և Բելառուսում, ծնելիության ցածր ցուցանիշների պատճառով բնակչությունն անհրաժեշտ չափով չի համալրվում»,- գրում է Դե Վաալը և վկայակոչում այն պնդումը, թե ժողովրդագրական ցուցանիշների անկման պատճառը նաեւ արտագաղթն է: «Այս խնդիրը հարվածել է նա ... Читать дальше »
Просмотров: 756 | Добавил: haykjan90 | Дата: 24.11.2011 | Комментарии (0)


1-10 11-20 ... 561-570 571-580 581-584
Вверх
Widget:HTblog