Главная » Архив материалов
« 1 2 ... 56 57 58 59 »
Ավստրալացի գիտնականները պարզել են, որ նարնջագույն մրգեր եւ բանջարեղեններ ուտելը դրական է ազդում առողջության վրա: Դրանք հատկապես օգնում են նրանց, ովքեր տառապում են սրտանոթային հիվանդություններով:
Մասնագետները խորհուրդ են տալիս օրվա ռացիոնում անպայման նարնջագույն սնունդ օգտագործել: Ի դեպ, վաղուց է հայտնի, որ նարնջագույնն օժտված է նաեւ տրամադրություն բարձրացնելու հատկությամբ: Բոլոր նրանց, ովքեր հաճախակի են վատ տրամադրություն ունենում եւ ընկնում սթրեսի մեջ, խորհուրդ է տրվում նարնջագույն որեւէ իր կրել:
Категория: Օգտակար | comments: | Просмотров: 919 | Добавил: Lusi | Дата: 16.12.2011 | Комментарии (0)


Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ սերը նվազեցնում է ցավի զգացողությունը եւ անվտանգության զգացում է առաջացնում` ազդելով գլխուղեղի համապատասխան հատվածների վրա:

Կալիֆոռնիայի համալսարանիգիտնականների հետազոտությանը մասնակցել է 17 կին, որոնք այդ ընթացքում ռոմանտիկ հարաբերությունների մեջ են եղել: Նրանք բոլորը ստացել են էլեկտրական ցնցումներ` գտնվելով մագնիսական հատուկ տոմոգրաֆում:

Միեւնույն ժամանակ, կանանց ցուցադրվել է իրենց սիրեցյալների, անծանոթ մարդկանց, ինչպես նաեւ անշունչ առարկաների նկարներ:

Փորձարկման ընթացքում կանայք 20 բալանոց սանդղակով գնահատել են յուրաքանչյուր ցնցումից ստացված ցավը: Պարզվել է, որ ամենաթույլ ցավը կանայք զգացել են իրենց սիրելիի նկարին նայելիս:
Категория: Նորություններ | comments: | Просмотров: 1066 | Добавил: Lusi | Дата: 16.12.2011 | Комментарии (0)


Ականջակալները կարող են նվազեցնել լսողության որակը, ասում է բժիշկ Նիշի Սխախը: Մասնագետը, մասնավորապես, անհանգստացած է այն փաստով, որ այսօր շատ մարդիկ անդադար երաժշտություն են լսում հեռախոսներով, ձայնարկիչներով, ճանապարհին, տանը, գրասենյակում:
Բացի ականջակալից լսվող բարձր ձայնից, լրացուցիչ ձայնային խեղումներ են առաջացնում մեքենաների և գնացքի ձայները: Նաև կարևոր է տևողությունը: Որքան բարձր է ձայնը, այնքան քիչ ժամանակ են ականջներն ունակ դիմակայելու ձայնի ուժգնությանը: Մասնագետների խորհուրդներն արհամարհելու դեպքում հնարավոր է խլության առաջացում: Ընդ որում, մարդ կարող է չնկատել ձայնի որակի անկումը:
Դա ակնհայտ կդառնա մեծ տարիքում:Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման խնդրի հետ, սովորաբար, առնչվում են համերգներ և ակումբներ հաճախ այցելող մարդիկ: Երբ Դուք սկսեք ականջների մեջ զրնգոց լսել, նշանակում է, որ Ձեզ սպառնում է խլությունը: Հարկ է նշել, որ շատ քչերը գիտեն, որ միջավայրի կտրուկ փոփոխությունը (աղմկոտ տեղից լրիվ լուռ տեղ) կարող է ավելի վնասակար լինել ականջների համար:
Прикрепления: Картинка 1
Категория: Նորություններ | comments: | Просмотров: 1086 | Добавил: Lusi | Дата: 16.12.2011 | Комментарии (0)


Հետազոտությունների արդյունքում պարզվել է,որ նռան հյութը թույլ է տալիս հաղթահարել աշխատանքային սթրեսը:Գիտնականները համոզվել են,որ հյութը նվազեցնում է սրտի զարկերի հաճախականությունը և բարձրացնում է տրամադրությունը:Գիտափորձին մասնակցել են մի խումբ մարդիկ,որոնք երկու շաբաթվա ընթացքում ամեն օր խմել են մոտ 500միլիլիրր նռան հյութ:Փորձի սկզբում և վերջում չափել են արյան ճնշումը,զարկերակի աշխատանքը,լրացվել են համապատասխան անկետային տվյալներ մարդկանց տրամադրության հետ կապված:Երկու շաբաթ անց փորձին մասնակցած կամավորների մոտ նկատվել է տրամադրության զգալի բարելավում,ինչպես նաև աշխատանքի նկատմամբ հետաքրքրության աճ:Նռան հյութը նպաստում է նաև ճարպերի տրոհմանը և քաշի նվազելուն:
Прикрепления: Картинка 1
Категория: Օգտակար | comments: | Просмотров: 1108 | Добавил: Lusi | Дата: 16.12.2011 | Комментарии (0)



Կանայք, եթե ցանկանում են գերազանցել իրենց տղամարդ գործընկերներին, պետք է պինդ սուրճ խմեն, հաստատում են Բրիստոլյան համալսարանի հոգեբանները։
Նրանք պարզել են, որ սթրեսային իրավիճակներում կանանց աշխատունակությունը բարձրացնում է հենց սուրճը։ Սակայն տղամարդկանց վրա սուրճը թողնում է հակառակ ազդեցությունը, գրում է The Telegraph-ը։
Սուրճ խմող տղամարդիկ կորցնում են իրենց ինքնավստահությունը։
Հետազոտողները ուսումնասիրել են 64 կանանց եւ տղամարդկանց։ Նրանց տարբեր տեսակի աշխատանքներ են հանձնարարվել՝ գլուխկոտրուկներ եւ հիշողությունը մարզող բնույթի վարժություններ։
Հետո նրանց կոֆեինով կամ առանց կոֆեինի սուրճ են տվել։ Արդյունքում տղամարդկանց աշխատունակությունն ընկել է, կանանցը՝ բարձրացել։
Категория: Նորություններ | comments: | Просмотров: 944 | Добавил: Lusi | Дата: 15.12.2011 | Комментарии (0)




UNITED-ը երաժշտական տեսահոլովակ է, որի նպատակն է խթանել հանդուրժողականությունը և խաղաղությունը աշխարհի երիտասարդների շրջանում: UNITED երաժշտական տեսահոլովակը ստեղծվել է մանկավարժների, իրավապահ մարմինների, երիտասարդների հարցերով զբաղվող պաշտոնյաների օգտագործման համար` երիտասարդների շրջանում մարդու իրավունքների պաշտպանությունը խթանելու և խաղաղություն տարածելու նպատակով: Տեսահոլովակի` միջազգային հանդուրժողականության և խաղաղության հաղորդագրությունն արդեն հասել է ավելի քան 50 միլիոն մարդու:
Просмотров: 1035 | Добавил: haykjan90 | Дата: 10.12.2011 | Комментарии (0)




«Շիրակ կենտրոն» ՀԿ-ից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ մի քանի օր առաջ Գյումրիում տեղի ունեցած մանկապղծության դեպքի մասին լուրը ցնցել է բոլորին: «Սկզբում չէինք ուզում հավատալ, որ նման բան կարող է տեղի ունենալ Հայաստանում և առավել ևս ավանդապաշտ Գյումրիում: ՀՀ սոցապնախարարության ենթակայությամբ գործող Գյումրու գիշերօթիկ հաստատություններից մեկի, երրորդ դասարանի 10-ամյա աղջնակը բռնաբարության է ենթարկվել»,- նշված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ: ՀՀ ոստիկանության հաղորդման համաձայն` դեկտեմբերի 5-ին սեռական բռնության ենթարկված երեխայի ծնողի ահազանգից ընդամենը ժամեր անց բռնաբարություն կատարելու կասկածանքով հայտնաբերվել և ձերբակալվել է Գյումրու բնակիչ 25-ամյա Վարդան Աշոտի Ղազարյանը: «Անշուշտ, կատարվել է ցավալի դեպք, սակայն մեզ ոչ պակաս հետաքրքրում է այն, թե արդյո՞ք այս երեխան Գյումրիում տիրող համատարած աղքատության և երեխաների հանդեպ անուշադրության հերթական զոհը չէ: Արդյո՞ք այդ դեպքը տեղի կունենար եթե գիշերօթիկ դպրոցի տնօրինությունն ու մանկավարժները, երեխայի ծնողներն ու հարևանները, ինչպես նաև մարզային ու տեղական իշխանություններն ու համապատասխան կազմակերպությունները անհրաժեշտ ուշադրություն և գործունեություն ծավալած լինեին սոցիալապես անապահով երեխաների հանդեպ կիրառվող բռնության դեպքերը կանխարգելու ուղղությամբ: «Շիրակ կենտրոնը» կփորձի առաջիկայում գտնել վերոհիշյ ... Читать дальше »
Просмотров: 1113 | Добавил: haykjan90 | Дата: 10.12.2011 | Комментарии (0)


Մեքսիկական Ապերտուրայի կիսաեզրափակիչում «Քուերետարո» ակումբի ֆուտբոլիստ Լոպես Մոնդրագոնը «Տիգրես»-ի խաղացողի` ձախ եզրից կատարած փոխանցումից հետո գլխի գեղեցիկ հարվածով գրավեց իր թիմի դարպասը:
Категория: Վիդեոներ | comments: | Просмотров: 1020 | Добавил: haykjan90 | Дата: 07.12.2011 | Комментарии (0)


ՕԳՏԱԿԱՐ ԻՆՖՈՐՄԱՑԻԱ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻՑ

Հետազոտությունները ցույց են տվել,որ Անգլիայում փողի ավտոմատ սարքերի թվային կոճակներից հիվանդություն ձեռք բերելու հավանականությունը մեծ է,քանի որ դրանց վրա նույնքան վնասակար բակտերիաներ կան,որքան հասարակական զուգարանների նստատեղերի վրա:
Прикрепления: Картинка 1
Категория: Նորություններ | comments: | Просмотров: 1214 | Добавил: Lusi | Дата: 07.12.2011 | Комментарии (0)


Android սմարթֆոնները հետեւում են դրանք օգտագործողներին` առանց նրանց գիտության

Android օպերացիոն համակարգով գործող սմարթֆոններում հայտնաբերվել է սարքն օգտագործողին հետեւող գաղտնի լրտեսական ծրագիր: Ինչպես փոխանցում է «Ռադիուսը», Android-ի համար հավելվածներ մշակող կալիֆոռնիացի Թրեվոր Էքհարտը YouTube-ում տեսանյութ է տեղադրել, որում ներկայացվում է, թե ինչպես է Carrier IQ ծրագիրն իրական ժամանակում ձայնագրում HTC EVO հեռախոսի ստեղնաշարի վրա հավաքվող ամեն ինչ: Ստեղնաշարժի յուրաքանչյուր սեղմում եւ ստացված յուրաքանչյուր sms հաղորդագրություն գրանցվում է հավելվածների կողմից: Էքհարտը ճշտել է, որ տվյալ սմարթֆոնը ընտրվել է որպես օրինակ` Android համակարգով այլ մակնիշների սմարթֆոնները եւ Nokia-ի սմարթֆոնները եւս պարունակում են տվյալ հավելվածը: Տեսանյութում Էքհարտը ցույց է տալիս, թե ինչպես է ծրագիրը ձայնագրել իր կողմից հավաքված «hello world» հաղորդագրությունը` մինչ այն կերեւար սմարթֆոնի էկրանին: Բացի այդ, Google-ն արձանագրում է նրա գտնվելու վայրը, թեեւ որոնողական համակարգի հարցումը մերժվել էր:
Категория: Նորություններ | comments: | Просмотров: 907 | Добавил: haykjan90 | Дата: 02.12.2011 | Комментарии (0)


Вверх
Widget:HTblog