Главная » 2012 » Ноябрь » 26 » ԻՆՉՊԵՍ ԽՈՒՍԱՓԵԼ ԳԻՇԵՐՎԱ ԺԱՄԵՐԻՆ ՈՒՏԵԼՈՒՑ
 

03:25
ԻՆՉՊԵՍ ԽՈՒՍԱՓԵԼ ԳԻՇԵՐՎԱ ԺԱՄԵՐԻՆ ՈՒՏԵԼՈՒՑ
Գիշերվա ժամերին ուտելու գայթակղությունը մեծանում է: Շատ հաճախ Դուք չեք կարողանում դիմադրել դրան և համեղ "ընթրիք եք" կազմակերպում քնելուց առաջ: "Մեղքը" գործելուց հետո Դուք Ձեզ անկարող եք զգում այս սովորության դեմ: Սակայն այդ գայթակղությանը դիմակայելը հնարավոր է, եթե հետևեք ստորև բերված խորհուրդներին:

1.Խաբեք ստամոքսին հեղուկներով, խմեք մեկ բաժակ հանքային ջուր կիտրոնի շերտով, մեկ բաժակ լոլիկի հյութ կամ մեկ գավաթ կանաչ թեյ: Հեղուկը կլցնի դատարկ ստամոքսը և կբթացնի քաղցի զգացումը:

2.Տաք լոգանք ընդունեք: Դա նվազեցնում է ախորժակը, օգնում է թուլացնել նյարդերը: Առատ քրտնարտադրությունը, իր հերթին, կօգնի ձերբազատվել օրգանիզմի հավելյալ հեղուկի արգասիքներից:

3.Եթե քաղցն անհաղթահարելի է թվում, ապա զբաղվեք թեթև մարմնամարզությամբ: Դա կօգնի Ձեզ մոռանալ սառնարանին մոտենալու անկառավարելի ձգտումը և կայրի որոշ կալորիաներ: Բացի այդ, ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է ախորժակը, սակայն պետք է խուսափել գերմարզումից, այլապես հնարավոր չի լինի քնել:

4.Առոմաթերապիան քաղցի զգացումը հաղթահարելու մեկ այլ միջոց է: Շնչեք գրեյփֆրուտի կեղևի, անուշահոտ յուղի կամ օծանելիքի բույրը, վառեք հոտավետ մոմեր: Այս պարագայում ծաղիկների և մրգերի բույրերն ավելի արդյունավետ են: Քաղցի և հոտառության կենտրոնները իրար մոտ են գտնվում, հետևաբար առոմաթերապիան ժամանակավորապես բթացնում է քաղցի զգացումը:

5.Կազմակերպեք մրգերով, անյուղ յոգուրտով կամ դառը շոկոլադով թեթև դեսերտ ընթրիքից հետո: Դա կբարձրացնի տրամադրությունը և կօգնի պայքարել քաղցի զգացողության դեմ:

6.Ընթրիքը մի համեմեք համեմունքներով: Դրանք մեծացնում են ախորժակը և գրգռում քաղցի զգացումը նույնիսկ ուտելուց հետո:

7.Տեսադաշտից հեռու պահեք կալորիաներով հարուստ ուտելիքը, փոխարենը մատչելի տեղերում դրեք մրգեր և բանջարեղեն:

8.Քնելուց առաջ գնացեք զբոսանքի: Դա կշեղի Ձեզ ուտելու ծանր մտքից: Մյուս կողմից, թարմ օդը կարող է մեծացնել ախորժակը, հետևաբար ընտրեք զբոսանքի այնպիսի ժամ, որից անմիջապես հետո կարող եք քնել:

9.Ծամեք առանց շաքարի մրգային մաստակ: Ծամելը և քաղցր համը կօգնեն խաբել ախորժակը:

10.Մաքրեք ատամները: Ատամները մաքրելուց հետո չուտելու պայմանական ռեֆլեսքը կօգնի խուսափել ուտելուց:

11.Պատկերացրեք Ձեզ գեղեցիկ, նրբակազմ, ամենագրավիչ ու ամենացանկալի: Նման հեռանկարը կստիպի հրաժարվել ուտելու գաղափարից:

12.Եթե դժվար եք պատկերացնում, ապա նայեք ժամանցային ամսագրերի բարեկազմ գեղեցկուհիներին, նրանց նմանվելու ցանկությունը ուտելու ցանկությունից ուժեղ կգտնվի:

Հավանեցի՞ր, մի հապաղիր LIKE-իր






Категория: Օգտակար | comments: | Просмотров: 1390 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
0  
1 Roninaghloemazank   (23.08.2013 23:31) [Материал]
I appeacirte you taking to time to contribute That's very helpful.

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Вверх
Widget:HTblog