Главная » Օգտակար
« 1 2 3 4

Շատերիս հետ է պատահում, որ ցուրտ եղանակի, եղանակին անհամապատասխան հագնվելու և այլ պատճառներով մեզ մոտ առաջանում է մրսածություն:

Շատերը մրսածութունը շփոթում են գրիպի հետ, սակայն դրանք նույնը չեն:

Մրսածությունը առաջանում է հիմնականում օրգանիզմի սառեցումից հետո, սակայն օրգանիզմի սառեցումը ուղղակիորեն մրսածություն չի առաջացոնում:

Մրսածությունն առաջանում է իմունիտետի թուլացման և ինֆեկցիաների պատճառով:

Գրիպը վիրուսային հիվանդություն է, իսկ մրսածությունը` մանրեային, այնպես որ գրիպի դեմ զանազան հակավիրուսային հաբերը մրսածության դեպքում չեն օգնի, այլ ընդհակառակը` կվնասեն ձեր օրգանիզմին:

Շատերը մտածում են, թե մրսածությունը բուժման կարիք չունի և եթե ոչինչ չանել, այն ինքնաբերաբար կանցնի: Ինքն իրենով մրսածությունը մեծ վտանգ չի ներկայացում, սակայն եթե անուշադրության մատնվի, կարող է վերածվել ավելի վտանգավոր հիվանդությունների՝ բրոնխիտի, թոքաբորբի և այլն: Այնպես որ մրսածությունն արժե բուժել:

Իսկ ինչպե՞ս բուժել մրսածությունը: Դրա համար արեք հետևյալը.

  • Խմեք շատ հեղուկներ
    Ինչպես բուժել մրսածությունը Մրսածության դեմ շատ օգտակար է մեծ քանակությամբ հեղուկների օգտագործումը: Դրանք նպ ... Читать дальше »
Категория: Օգտակար | comments: | Просмотров: 1472 | Добавил: haykjan90 | Дата: 07.09.2012 | Комментарии (0)


Դիետաները սահմանափակում են սննդակարգի կալորիականությունը, դրանցից շատերը բավականին համարձակ են: Ըստ դիետոլոգների` բոլորը չէ, որ կարող են դիետա պահել: Նրանք են` ... Читать дальше »
Категория: Օգտակար | comments: | Просмотров: 1295 | Добавил: haykjan90 | Дата: 06.09.2012 | Комментарии (0)


Բոլորս էլ գիտենք, որ արտաքին տեսքն ամենակարևորը չէ մարդու մեջ և հաջողության հասնելու համար ավելի կարևոր են նրա անձնական հատկանիշները: ՈՒղղակի անհրաժեշտ է փոխել ինչ-որ մի բան մեր մեջ, նայել մեզ կողքից: Յուրաքանչյուրս էլ ուզում ենք գեղեցիկ լինել: Նույնիսկ փոքր ժամանակ մենք կարդում էինք հեքիաթներ, որոնց գխավոր հերոսները պարտադիր գեղեցիկ էին:

Թվում է, թե կանայք ավելի խստապահանջ են գեղեոցկության հարցում, սակայն իրականում առավել խստապահանջ են տղամարդիկ: Գեղեցկութունը չի կորցնում նշանակությունը տղամարդու համար նույնիսկ ամուսնանալուց հետո և ծերանալիս:

Գեղեցկության գաղտնիքներն այդքան էլ պարզ չեն. անհնար է միանգամից փոխվել: Սակայն, եթե ցուցաբերես համբերություն, կարող ես հասնել որոշակի արդյունքների:

Ներկայացնենք քեզ 5 պարզ խորհուրդներ, որոնք քեզ կօգնեն գեղեցկանալ և բարձրացնել քո ինքնագնահատականը.

  1. Ինչպես դառնալ գեղեցիկ և բարձրացնել սեփական ինքնագնահատականը Առաջին հերթին սովորիր սիրել ինքդ քեզ և համարձակորեն նայել հայելու մեջ: Գեղեցիկ մարդիկ ավելի շատ են նայում իրենց հայելու մեջ: ... Читать дальше »
Категория: Օգտակար | comments: | Просмотров: 1032 | Добавил: haykjan90 | Дата: 05.09.2012 | Комментарии (0)


«Ախ, գոնե մի քանի կիլոգրամ էլ քաշ ավելացնեմ:». այս խոսքերը լսելիս շատերը զարմանքով կնայեն ձեզ վրա: Իրոք, նրանք, ովքեր մշտապես նստած են դիետաների վրա և դուրս չեն գալիս մարզասրահներից մեկ պարզ նպատակով՝ նիհարելու համար, դժվար թե հասկանան, թե ինչպես կարելի է ցանկանալ գիրանալ:Ինչպես գիրանալ, քաշ հավաքել, լցվել, չաղանալ
Սակայն շատերն իրենց առջև այդպիսի նպատակ են դնում ոչ թե որովհետև ուղղակի ուզում են, այլ որովհետև դա անհրաժեշտ է նրանց առողջության համար:

Որ դեպքերում է չաղանալը օգտակար

Յուրաքանչյուրը կարող է նշել չափազանց բարեկազմ արտաքին ունենալու առավելությունները՝ ուտում ես, ինչ որ ուզում ես և երվ ուզում ես, ոչ մի ցելյուլիտ, մեծ փոր և այլ խնդիրներ, որոնք առաջանում են ավելորդ քաշի պատճառով: Սակայն անբավարար քաշն ունի նաև բացասական կողմեր: Դրանցից ամենավտանգավորը վերարտադրողական ֆունկցիայի խանգառումն է կանանց մոտ: Պարզ ասած՝ եթե կինը 170 սմ հասակի դեպքում ունի 45 կգ քաշ, ապա շատ հնարավոր է, որ նա չկարողանա երեխա ունենալ:
Բացի դրանից քաշի կորուստը, եթե դուք չեք օգտագործում դիետաներ, չ ... Читать дальше »
Категория: Օգտակար | comments: | Просмотров: 2090 | Добавил: haykjan90 | Дата: 03.09.2012 | Комментарии (0)


Մեզնից գրեթե յուրաքանչյուրի մոտ վաղ թե ուշ առաջանում է հարց` Ինչպես նիհարել:

Շատերը նիհարելու համար առաջարկում են զանազան դիետաներ, դեղամիջոցներ, որոնց օգտագործումը հաճախ վատ հետևանքներ է ունենում օրգանիզմի համար:

Ստորև մենք ներկայացրել ենք խորհուրդների շարք, որոնց հետևելով կարող եք հեշտությամբ ազատվել ավելորդ քաշից առանց որևէ դիետաների կամ դեղամիջոցների:

  • Սնվեք հաճախակիորեն
    Ինչպես նիհարել Սնվեք առնվազն 4 ժամը մեկ, համեմատաբար փոքր բաժիններով: Եթե դուք երկար ժամանակ քաղցած մնաք, ապա սովի զգացումը կստիպի ձեզ ուտել ավելին, քան անհրաժեշտ է ձեր օրգանիզմին և դուք ոչ միայն չեք նիհարի, այլև կգիրանաք:
  • Միշտ ընտրեք ավելի փոքր չափերի ափսե
    ... Читать дальше »
Категория: Օգտակար | comments: | Просмотров: 2181 | Добавил: haykjan90 | Дата: 30.08.2012 | Комментарии (0)




Բրազիլիայում բանանի կեղևով մաքրում են ջուրը: Երկրի բնագիտության ինստիտուտի գիտնականները բանանի կեղեւը որպես ջրի ֆիլտր են օգտագործում: Շնորհիվ իր մեջ պարունակող կարբոնաթթվի` բանանի կեղևը կլանում է ... Читать дальше »
Категория: Օգտակար | comments: | Просмотров: 1243 | Добавил: haykjan90 | Дата: 24.08.2012 | Комментарии (0)


Վերջին հետազոտությունների համաձայն՝ մուգ շոկոլադի ամենօրյա օգտագործումը կանխարգելում է կնճիռների առաջացումը:

Ինչպես պնդում են Մեծ Բրիտանիայի "European Dermatology London" մասնավոր դերմատոլոգիական կլինիկայի մասնագետները, շոկոլադի ոչ մեծ քանակությունը մաշկը պաշտպանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից և նվազեցնում մաշկի կնճիռների առաջացման հավանականությունը: Ընդ որում՝ հետազոտության հեղինակները պնդում են, որ այդպիսի օգտակար հատկությամբ օժտված է միայն մուգ շոկոլադը, որը հարուստ է անտիօքսիդանտներով՝ ֆլավանոլներով:

Շոկոլադի արդյունավետ հատկությունների մասին հայտարարում են նաև Օքսֆորդի Համալսարանի ու Հալլ և Յորք Բժշկական Կենտրոնի մասնագետները, ովքեր պնդում են, որ շոկոլադի օգտագործումը կանխարգելում է սրտանոթային հիվանդությունների առաջացումը, ինչպես նաև օգնում է պայքարել խրոնիկ հոգնածության դեմ և լավացնել հիշողությունը:

Նյարդաբաններն էլ պարզել են, որ շոկոլադի օգտագործումը կենդանիների և մարդկանց օրգանիզմում նպաստում է ուղեղի վրա ազդող բնական ցավազրկող ֆերմենտների առաջացմանը:
Категория: Օգտակար | comments: | Просмотров: 928 | Добавил: Lusi | Дата: 18.12.2011 | Комментарии (0)



Խնձորը վաղուց հայտնի է որպես բջջանյութերի հարուստ աղբյուր: Սակայն սա խնձորի միակ դրական կողմը չէ: Վերջերս անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել. խնձորը կօգնի նվացեցնել քաշը, ինչպես նաև` վնասակար նյութերի պարունակությունն օրգանիզմում` կանխելով սրտային հիվանդությունների առաջացումը:

Ուսումնասիրությունների ընթացքում 45-65 տարեկան 80 կանանց առաջարկել են ամեն օր ուտել 75 գ սև սալոր մեկ տարվա ընթացքում: Եվս 80 կանանց էլ առաջարկել են ամեն օր ուտել 75 գ չորացրած խնձոր: Մինչև փորձարկումները սկսելը, սկսելուց 3 ամիս և 6 ամիս անց, ինչպես նաև փորձարկման վերջում կամավորներից պարբերաբար վերցվում էին արյան նմուշներ:

Խնձոր կերած կանայք կես տարվա ընթացքում կորցրել էին միջինը 1.5 կգ: Նրանց մոտ 23% նվազել էր «վատ խոլեստերինի» քանակը և նվազել էին նաև սիրտ-անոթային հիվանդությունների բիոմարկերները:

Նախորդ ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ խնձորի մեջ պարունակվող պեկտին նյութը և պոլիֆենոլի միացությունները նպաստում են ճարպի այրմանը և ոչնչացնում են անոթների պատերի բորբոքումները` նվազեցնելով սրտային հիվանդությունների առաջացման վտանգը:
Прикрепления: Картинка 1
Категория: Օգտակար | comments: | Просмотров: 1046 | Добавил: Lusi | Дата: 17.12.2011 | Комментарии (0)


Ավստրալացի գիտնականները պարզել են, որ նարնջագույն մրգեր եւ բանջարեղեններ ուտելը դրական է ազդում առողջության վրա: Դրանք հատկապես օգնում են նրանց, ովքեր տառապում են սրտանոթային հիվանդություններով:
Մասնագետները խորհուրդ են տալիս օրվա ռացիոնում անպայման նարնջագույն սնունդ օգտագործել: Ի դեպ, վաղուց է հայտնի, որ նարնջագույնն օժտված է նաեւ տրամադրություն բարձրացնելու հատկությամբ: Բոլոր նրանց, ովքեր հաճախակի են վատ տրամադրություն ունենում եւ ընկնում սթրեսի մեջ, խորհուրդ է տրվում նարնջագույն որեւէ իր կրել:
Категория: Օգտակար | comments: | Просмотров: 967 | Добавил: Lusi | Дата: 16.12.2011 | Комментарии (0)


Հետազոտությունների արդյունքում պարզվել է,որ նռան հյութը թույլ է տալիս հաղթահարել աշխատանքային սթրեսը:Գիտնականները համոզվել են,որ հյութը նվազեցնում է սրտի զարկերի հաճախականությունը և բարձրացնում է տրամադրությունը:Գիտափորձին մասնակցել են մի խումբ մարդիկ,որոնք երկու շաբաթվա ընթացքում ամեն օր խմել են մոտ 500միլիլիրր նռան հյութ:Փորձի սկզբում և վերջում չափել են արյան ճնշումը,զարկերակի աշխատանքը,լրացվել են համապատասխան անկետային տվյալներ մարդկանց տրամադրության հետ կապված:Երկու շաբաթ անց փորձին մասնակցած կամավորների մոտ նկատվել է տրամադրության զգալի բարելավում,ինչպես նաև աշխատանքի նկատմամբ հետաքրքրության աճ:Նռան հյութը նպաստում է նաև ճարպերի տրոհմանը և քաշի նվազելուն:
Прикрепления: Картинка 1
Категория: Օգտակար | comments: | Просмотров: 1159 | Добавил: Lusi | Дата: 16.12.2011 | Комментарии (0)


Вверх
Widget:HTblog